Իջևանի հարս Հակոբյան Աննան տեսանյութ է հրապարակել՝ ի ցույց դնելով Դիլիջանում բարեկարգված բակերից մեկն ու նոր տեղադրված նստարանները՝ «դուխով» գրառմամբ: Ընդ որում՝ նա դա արել է՝ նախապես ի ցույց դնելով նախկինում բակում տիրող խառնափնթոր իրավիճակը՝ համեմատական զուգահեռներ անցկացնլով «դուխով» ներկայի ու «անդուխ» անցյալի միջև:

Աննայի ֆանտազիան իսկապես սահմաններ չի ճանաչում: Չիմանալով՝ է՛լ ինչպես փիառել Հայաստանը թուրքի ոտքի կոխան դարձրած Նիկոլի չեղած կառավարչական ձիրքը՝ Աննան որոշել է հիմա էլ մարդկանց հետույքների հաշվին ավելացնել ՔՊ-ի քաղաքական կապիտալը՝ նստարանները պղծելու եղանակով:

Այն, որ «դուխով» օտարածին եզրույթը կարելի է համարել Հայաստանի իսկական մահախոսականը, հատկապես պարզ դարձավ 44-օրյայից հետո, երբ Աննայի մարդը ոչ թե «դուխով» պաշտպանեց երկիրը, այլ «դուխով» այն հանձնեց թուրքի խալա Մեհրիբանին՝Աննայի ազերի քույրիկին՝ ծաղրելով ողջ հայ ժողովրդին. «դուխով»-ը ծաղր է՝ ուղղված համաշխարհային հայութանը, որ ի սկզբանե կոչված էր՝ քողարկելու Նիկոլի վախկոտ էույունն ու ՔՊ-ի քաղաքական առաքելության հայադավությունը:

Չլինի՞ Դիլիջանն էլ են տալիս թուրքերին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել