Ծառայությունը, որ գործելու է արևմտյան հովանու ներքո, ակամա դառնալու է մի յուրատեսակ հակակշիռ ռուսական ազդեցության տակ գտնվող ԱԱԾ-ին: Ավելին՝ ԱԱԾ-ի մի կարևոր գործառույթ, փաստորեն, փոխանցվելու է Քիսոյի կողմից կառավարվելիք օղակին, ինչը Հայաստանի նման երկրի համար բավական ռիսկային քայլ է՝ հաշվի առնելով հատկապես այն, թե ով է լինելու ԱՀԾ-ի ղեկավարը:
ԱՀԾ-ի ստեղծման նպատակը, ըստ էության, մեկն է՝ հայկական սփյուռքի պոտենցիալը արևմտյան հատուկ ծառայությունների տրամադրության տակ դնելը. հայկական սփյուռքը միշտ էլ մեծ հետաքրքրություն է ներկայացրել օտարերկյա հատուկ ծառայությունների համար, և հայտնի է, որ ասենք նույն ԽՍՀՄ ՊԱԿ-ը բավական ակտիվորեն է օգտագործել սփյուռքի ներուժը՝ դրսում ԽՍՀՄ շահերն առաջ մղելու, արտաքին հետախուզության հնարավոությունները ընդլայնելու: Հիմա,ըստ երևույթին, եկել է արևմտյան հատուկ ծառայությունների հերթը՝ Նիկոլի ձեռամբ ընդլայնելու սեփական հանարավորությունները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1557
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



