Ժաննայի նկատառումները միանգամայն տեղին են ստացվել՝ դիպուկ կերպով արձանագրելով իրականությունը. ՄԻՊ ինստիտուտը ՔՊ-ական իշխանության կողմից արդեն 5 տարի է՝ ամենօրյա ռեժիմով բռնաբարվում է, ավելին՝ արժեզկվում է ողջ պետությունը՝ գործադիրից մինչև դատաիրավական համակարգ: Միայն ՍԴ-ի շուրջ տարիներ առաջ տեղի ունեցած նիկոլական սադրանքն ու ցինիկ ներկայացումը բավական էր, որպեսզի պարզ դառնար՝ ինչի հետ գործ ունենք ի սկզբանե: Չի կարող մի երկրում, որտեղ վարչապետ հանդիսացող մարդը դատաիրավական համակարգը սեփական օգտագործման մատերիալ է կարծում, ՄԻՊ ինստիտուտ հարգվել այն իշխանության ներկայացուցիչների կողմից, որն այդ ինստիտուտը սեփական թաշկինակ է սարքել՝ Նիկոլի նախկին օգնականի ընկերուհուն ջանալով կարգել մարդու իրավունքների պաշտպան:
ԱԺ-ում տեղի ունեցածը ամբողջությամբ պատռեց ՔՊ-ական խունտայի դիմակը՝ ի ցույց դնելով Անդրեասյան Ժաննայի թիմակցների բարոյալքության աստիճանը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1553
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



