Նիկոլն իր հույսը դրել է Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման վրա, ըստ որի Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը վերականգնելու համար։ Այսինքն, Նիկոլը հանձնելով սեփական երկրի տարածքները, պահանջում է, որ իր փոխարեն այլոք սիրեն Արցախն ու Հայաստանը և քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի սադրանքները կանխելու համար։
Նիկոլն ասում է` «Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն», այն պարագայում, երբ մեր իրավիճակի կտրուկ վատթարացման միակ մեղավորը հենց ինքն էր։
Նիկոլի այս արտահայտությունը նման է «Ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու արտահայտությանը», այսինքն սա վկայում է այն մասին, որ Նիկոլը պատրաստվում է նոր ու լայնամասշտաբ հակահայկական գործողություն իրագործել։ Տեսնելով Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան` Նիկոլը շարունակում է հայտարարել, որ հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին։ Վստահ կարող ենք ասել, որ իր այդ պահվածքով նա օգնում է Ադրբեջանին ավելի ու ավելի ամրապնդել իր դիրքերն Արցախում և Հայաստանում, և իհարկե իրագործել ցեղասպանության պլանը։
Նա ասում է, որ Տեղ֊Կոռնիձոր հատվածում որոշ տեղեր հստակեցված են, բայց չի ասում, թե որոնք են այդ տեղերը։ Չի ասում, որովհետև Ադրբեջանը եկել ու հաստատվել է ՀՀ ինքնիշխան տարածքում ու իմանալով Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականությունը, կարող ենք ասել, որ իր դիրքավորված հատվածներից ադրբեջանական կողմը դժվար թե ետ քաշված լինի։
Նիկոլի կառավարման օրոք մենք չենք իմանա, թե Հայաստանի սահմանները որտեղ են ավարտվում, բայց փոխարենը՝ շարունակ ականատես ենք լինում հակառակորդի առաջխաղացումներին։
Նիկոլը հող է նախապատրաստում նոր զիջումների համար, նա անուղղակի հայտարարեց դրա մասին, դրա համար էլ իր ծաղրածուներին շարունակ հանձնարարություններ է տալիս, որպեսզի նրանք իրենց շոուներով շեղեն հանրության ուշադրությունը։
Նիկոլին այլևս ոչ ոք չի հավատում, չնայած այն հանգամանքին, որ բազմիցս ապացուցել է, որ խաբում և մանիպուլացնում է ժողովրդին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0VsksT1WwYHNfDFeC9YnFvhJRajAnMcy5UXYVYWA6Wn1yjaHhg5zrV3SFg3wH2vvjl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել