Սեֆիլյան Ժիրիկը հանձնվում է թուրքերին
Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Նիկոլի նախընտրելի ընդդիմության առաջնոդներից մեկը՝ Սեֆիլյան Ժիրոն, որն իրականում Արևմուտքի հրահանգով Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատող ուժերից մեկի կարկառուններից է՝ ՔՊ-ի համար զրոյական վտանգ ներկայացնող ու ստվերում իշխողների քաղաքական շահերը սպասարկող, կապեր է հաստատել ԱՄՆ-ում հակահայկական ու պրոթուրքական լոբբինգով զբաղվող, դրանով մեծ փողեր վաստակող «Լիվինգսթոն խումբ» կոչվող լոբբիստական ընկերության հետ. կազմակերպությունը Ժիրոյի համար կարևոր հանդիպումներ է փորձում կազմակերպել ԱՄՆ-ում, զբաղվել նրա փիառով: Լոբբիստական կազմակերպության կողմից Ժիրոն ներկայացվում է որպես Ուկրաինայի ֆանատ, ռուսների թշնամի, Հայաստան-ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների ջատագով:
Միանգամից հարց է առաջանում՝ ի՞նչ է շինում Ժիրոն լիվինգսթոններում այն դեպքում, երբ ինքը հանդես է գալիս որպես վիլսոնյան Հայաստանի ջատագով, իսկ վերոհիշյալ կազմակերպությունը զբաղվում է Իլհամի նավթադոլարները խժռելով՝ աղավաղելով իրականությունը, Հայաստանի ու հայկական սփյուռքի շահերի դեմ բացահայտորեն գործելով: Եվ վերջապես կարևորագույն ևս մեկ հարց՝ արդյոք Ժիրոյի արածն իքնագլխությո՞ւն է, թե՞ նա գաղտնի պատվիրակն է դարձել Նիկոլի:
Այն, որ «ԱԺԲ» կոչվածը թուրքական պրոյեկտ է՝ ներդրված Հայաստանում, հայտնի բան է: Իսկ Վիլսոնյան Հայատանի մասին լոլոներն էլ սրանք սարքել են իրենց համար լոզունգ՝ բացառապես քողարկելու իրենց իրական էությունն ու հետապնդած նպատակները: Ավելին՝ սրանք այն նույն հակահայկական համաշխարհային կլաններից մեկի ներկայացուցիչներն են, որի ներկայացուցիչն է նաև նույն Նիկոլը՝ ուղղակի մի փոքր այլ փաթեթավորմամբ:
Ի՞նչ կարող է տալ «Լիվինգսթոնը» Ժիրոյին կամ Ժիրոն՝«Լիվինգսթոնին»: Շատ մեծ է հավանականութունը, որ Ժիրոն դեմ չի լինի հիմա էլ «Լիվինգսթոնին» հատուկ ծառայություններ մատուցելու գաղափարին, եթե լավ վճարվի: Իսկ լիվինգսթոնների խնդիրը մեկն է՝ հարվածի տակ դնել հայ-ռուսական հարաբերություններն ու դուրս մղել Մոսկվային այստեղից՝ փոխարենը բերելով թուրքերին: Ահա և ողջ մաթեմատիկան:
Նիկոլը, իհարկե, հաշվել գիտի: Նրա այդ կարողությունն է, որ շարքային լրագրողին պետք է հետո դարձներ ազգակործան պատուհաս՝ ի կատար ածելու Հակոբյան Աննայի ու թուրքերի երազանքները. Աննան հարստացավ, թուքերն էլ ստացասն Արցախը ու դեռ կանգնել են հերթի ՝ ստանալու Հայաստանը: Մնում է հասկանալ՝ այս հավասարման մեջ որ մի իքսն է Սեֆիլյան Ժիրիկը ու ինչպիսին է լինելու այս պատմության վերջաբանը:



