ՔՊ֊ական ուսապարկ Արթուր Հովհաննիսյանի այսօրվա պահվածքը ևս մեկ անգամ վկայեց այն մասին, որ նրանք եկել են իշխանության` սպասարկելու թուրք֊ադրբեջանական շահը։
ՔՊ֊ականը վայրահաչեց` Սերժ Սարգսյանին և իր թիմակիցներին մեղադրելով այն բանում, որ իբր թե նրանք ժողովրդի արած հեղափոխությունն անվանում են թուրք֊ադրբեջանական։
Սերժ Սարգսյանը մի առիթով ասել է` «Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ, եթե հասկացված չես»։
Նախ այս ուսապարկին պետք է հիշեցնել, որ իրենք` դավաճաններն ու ժողովուրդը նույնը չեն և ժողովուրդը վաղ թե ուշ իրենց ճակատին դակելու է դավաճանի պիտակը։
Խմբակցությունը, որը հանձնում է ՀՀ֊ն, որը հանձնել է Արցախը, խմբակցությունը, որը ֆալսիֆիկատոր է և զբաղվում է բացառապես ստի տարածմամբ` իրավունք չունի խոսել ժողովրդի անունից կամ ժողովրդի մասին։
Դուք չեք ժողովուրդը և իրավունք չունեք խոսել ժողովրդի մասին։ Թուրք֊ադրբեջանական տանդեմի հետ ունեցող ձեր նմանությունները ձեր մտքերի ու հռետորաբանության մեջ են։հայա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել