Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի Աղետների կառավարման վարչությունը։

Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են ժամը 06:19-ին Գեքսունի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7,02 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել