Հավատացնելով, որ ինքն ու Հայաստանը «մեկ արյուն» են՝ Հայաստանի իրական ոսոխ Հակոբյան Աննան, Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում ձևանալով՝ թունդ հայրենասեր, հաթաթա է տվել ներկաներից մեկին, թե բա՝ հայտարարությունը, թե հայտնի չէ՝ ինչու զինվորներն ընկան պատերազմում,չկա մխիթարություն, պղծում է զոհվածների հիշատակը:
Ներկաների մոտ Աննան, իհարկե, փորձել է հայրենասեր ձևանալ՝ խաբելով, թե իր համար Հայաստանն ու Արցախն արժեք են, ինքը գնահատում է այն զոհողությունները, որ կրել են ժողովուրդն ու նրա զավակները, որ ոչ թե կապիտուլյանտի կնիկ է, այլ՝ ասենք Նժդեհի ոգուն հավատարիմ հայի:
Իրականում Աննայի այս ինքնափիառը իրական ստորություն է. Աննայի կողմից դատապարտված միտքը հնչեցնողը, անկասկած, ազդվել է հենց իրենից՝ Աննայից: Հակոբյան Աննան երևի մոռացել է, թե ինչեր էր 44-օրյա պատերազմից առաջ հայտարարել արցախյան 1-ին պատերազմի զոհերի մասին, երբ ի լուր ու ի տես աշխարհի բարբաջել էր, թե անիմստ էին այդ զոհերը,անիմաստ էր մարդկանց անձնուրացությունը:
Հիմա ինչի՞ համար է Աննան դատապարտում նմանատիպ հայտարարություն հնչեցրածին, երբ իրականում ինքն էլ է նույն կարծիքին. բավական է վերընթերցել նրա ֆեյսբուքյան ստատուսները՝ հասկանալու՝ ինչ կարգի հրեշի հետ գործ ունի հայ ժողովուրդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել