«5-րդ շարասյան» մասին խոսույթը Նիկոլի վայ ասուլիսից հետո չի դադարում հոլովվել ՔՊ-ականների կողմից: Անդոնից՝ խոզ, խոզից՝ Վիգեն,Վիգենից՝ է՛լ եսիմ ով անընդհատ փորձում են ժողովրդի ուղեղը մտցնել, որ նույն Շուշին ընկել է ոչ թե Նիկոլի մեղքով, այլ՝ բանակում առկա «5-րդ շարասյան»՝ շտապելով այդպիսին ներկայացնել բոլոր այն զինվորականներին, որոնք չեն հանդիսանում Նիկոլի մոլեռանդ երկրպագուներ: Ընդ որում՝ Նիկոլն էլ, մյուս ՔՊ-ականներն էլ «5-րդ շարասյան» գոյության մասին խոսում են ձայնի այնպիսի տոնանությամ, ասես հենց իրենք են դրա ղեկավարներն ու ներսից գիտեն եղելության մասին: Մինչդեռ հիմա, փաստորեն, Անդոնը հայտարարում է, որ իրենք մի ուժ են,որի պարագլուխն ի լուր բոլորի կարող է անել աշխարհացունց հայտարարոթյուններ՝ հիմնվելով բացառապես սեփական զգայարաններից ստացած ազդանշանների վրա:
Սա ուղղակի խայտառակություն է, քանի որ պետության ղեկին գտնվողը պարտավոր է որևիցե հայտարարություն անել՝ ոչ թե սեփական զգացմունքների վրա հենվելով, այլ՝ միմիայն փաստերի: Մինչդեռ այս դեպքում գործ ունենք ճիշտ հակառակ երևույթի հետ՝ սրանց անլրջությունն ու միմոսության աստիճանն ի ցույց դնող:
Ի՞նչ է կաարվել: Տեսնելով, որ չեն կարողանում «5-րդ շարասյան» մասին հրապարակ նետած թրքաբարո թեզը մարսել՝ հիմա Անդոնն ուզում է ինչ-որ կերպ «կռուտիտ» անել ու իրեն ու շեֆին «ջրից չոր դուրս բերել»: Հարց՝ վերջին 5 տարվա ընթացքում իրիշ ի՞նչ հայտարարություններ է Նիկոլն արել՝ հենվելով սեփական զգայարանների վրա՝ մոլորեցնելով ու աղետ բերելով ժողովրդի գլխին:
Եվ ո՞վ է այն մեկը, որ Անդոնի այս խոսքերից հետո կարող է Նիկոլի հայտարարույթունները լուրջ ընդունել…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1513
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



