Մեկնաբանելով Հռոմի ստատուտի շուրջ Հայաստանում ընթացող պրոցեսներն ու դրանք դիտարկելով հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում՝ Խաչատրյան Վիգենը ստատուտի՝ ՍԴ կողմից Սահմանադրութանը համապատասխան ճանաչելու փաստը համարել է կարևոր՝ հատկապես ադրբեջանցիներին փաստելու, որ Հայաստանը միայն Ռուսաստանի հույսին չէ: Ըստ նրա՝ եթե ՌԴ-ՀՀ հարաբերությունները լինեին իսկապես դաշնակցային, ապա Երևանը գուցե ստատուտի հարցը մեջտեղ չբերեր, բայց քանի որ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին, որ է, դրա ընդունումը միանգամայն ողջունելի է: Միաժամանակ հարցը, թե որքանո՞վ է ճիշտ կամ սխալ նման կեցվածքի որդեգումը, Վիգենը թողել է ժողովրդի դատին. եթե վատ է, ուրեմն ընտրություններում ՔՊ-ին ձայն չեն տա, եթե լավ է, կտան:

Ինչպես հայտնի է, ռուսական «ՏԱՍՍ»-ին ՌԴ ԱԳՆ աղբյուրը հայտնել է, որ Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության նկատմամբ իրավաբանորեն «օրդերների» ֆոնին: Միևնույն ժամանակ նույն աղբյուրը տեղեկացրել է, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին:

Հիմա հարց՝ այս ֆոնին որքա՞ն տրամաբանված են հնչում վիգենխաչատրյանական լոլոներն ու սեփական թերարժեքության բարդույթից բխած ծածուկ հաթաթաները: Ճիշտ է՝ իր խոսքի մեկ այլ հատվածում Խաչատրյան Վիգենը նկատել է, որ ստաուտի վավերացումը թույլ կտա Երևանին դիմել Միջազգային քրեական դատարան, բայց արդյոք ճիշտ պահի՞ն է Հայաստանը որոշել ընդլայնել սեփական հնարավարությունները, թե՞ շատ ավելի ճիշտ ու անվտանգ կլիներ, եթե նույն ստատուտը վավերացվեր նախքան Պուտինի դեմ կայացված որոշումը: Ի՞նչն էր խանգարում այն ժամանակ Հայաստանին՝ գնալու սեփական իրավունքների ընդլայնման ճանապարհով, թե՞ իրականում Նիկոլի տերերը հատուկ են անում, որ Հայաստանին թշնամացնեն Ռուսաստանի հետ՝ ջուր լցնելով թուրքերի ջրաղացին, ստեղծելով այնպիսի պայմաններ, որ Մոսկվան ստիպված լինի անձամբ ոչնչացնել սեփական դաշնակցին: Իսկ այն, որ Մոսկվան դրան պատրաստ է, քչերը կարող են կասկածի տակ առնել:

Ինչ վերաբերում Բաքվին ինչ-որ բան ապացուցելու խնդրին, ապա ի գիտություն Վիգենի՝ Բաքվում դեռ 2018-ին են հասկացել, որ իրենք պրոբլեմ չունեն. ՔՊ-ի ջանը՝սաղ,ինչ-որ պետք է, Նիկոլն անում է ու անելու է՝ երջանկացնելու իր իրական հայրենակիցներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել