9 Մայիսի, 2012 թիվ, ԼՂՀ, Ստեփանակերտ
Հայ ժողովորդը մեծ ցնծությամբ տոնում է մայիսյան այս եռատոնը` Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 67 տարին, և Շուշիի ազատագրության և ԼՂՀ պաշտպանության բանակի 20 ամյա հոբելյանները:
Ռազմական շքերթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը ի տես աշխարհի ցուցադրում է, իր կայացած պետականությունը` իր բանակը` զինված` ինչպես սեփական արտադրության զինտեխնիկայով, այնպես էլ ժամանակակից ռազմական արդյունաբերության պաշտպանական և հարձակվողական տարբեր հրթիռներ ու զինատեսակներ:
Մայիս 9, 2012 թիվ Ադրբեջան
Բաքվում կարծես թե ևս պետք է տոն լինի, ադրբեջանցիները մեզ նման մասնակցություն են ունեցել սովետական ժողովուրդների տարած հաղթանակներում: Բայց պապերի հաղթանակը խամրեցնում է նրանց որդիների պարտությունը:
Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները ամեն գնով փորձում են հեռու պահել սեփական հանրությանը Հայաստանի ու Արցախի արձանագրած հաջողությունների մասին տեղյակ լինելուց: Ալիևի սուլթանական վարչակարգին ենթակա բոլոր լրատվամիջոցները Հայաստանը և Արցախը ներկայացնում են տնտեսական հետամնացության դիրքերից, իսկ հայոց բանակի մասին սեփական ժողովրդին հրամցնում այնպիսի տեղեկություններ, որին անգամ իրենք չեն հավատում:
Այսօրը բացառություն չէր, ադրբեջանական կայքերում և հեռուսաալիքներում արցախյան շքերթի մասին գրեթե ոչինչ չկար: Հիմնականում անդրադարձ էր արված Շուշիի ազատագրմանը:
ann.az կայքի հոդվածը վերնագրված էր «20 տարի է անցել Շուշա քաղաքի օկուպացիայից», հոդվածում հիմնականում ներկայացվում է ադրբեջանական կողմի կրած կորուստները` ինչպես միշտ Ադրբեջանը ներկայացնելով անպաշտպանի ու զոհի դերում:
Day.az-ի հոդվածն ավելի շուտ ներկայացնում է Ալիևի հակահայկական ելույթների հիմնական գաղափարները: Հոդվածը վերնագրված է «Հայկական ֆաշիզմ. Ավարտվել է արդյո՞ք պատերազմը»: Հատկապես զարմանալին ու ապշեցնողը հեղինակի մտքի թռիչքն է, ցինիզմի հասնող լրջությամբ նա փորձում է համեմատականներ տանել հայերի և Հիտլերի միջև: Սա ավելի շուտ վկայություն է աբիժնիկության: Եվ սա սպասելի էր: Պարտվել են պատերազմը, վախենում են Հայոց բանակներից ու դեռ շատ կվախենան:
Նյութի աղբյուր՝ http://www.igreg.ru/2012/05/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել