Ակադեմիական կրթություն չունեցող կիսագրագետ այս խեղկատակը, ակադեմիական քաղաք կառուցելու ստով վերջին անգամ մարդկանց խաբել էր 2022 թվականի սեպտեմբերի 12-ին։ Դրա հաջորդ օրը տեղի ունեցավ 2-օրյա պատերազմ, որին զոհ գնացին հարյուրավոր զինվորներ, հրետակոծվեցին խաղաղ բնակավայրեր, հազարավոր մարդիկ սեփական երկրում դարձան բռնի տեղահանվածներ, Ադրբեջանը զավթեց Հայաստանից նոր ռազմավարական նշանակության տարածքներ։
Երկու օր առաջ կառավարության նիստում նոր լայնածավալ պատերազմի մասին գուժող չարաբերը, փոխարենը կատարի Սահմանադրության իմպերատիվ պահանջը և հայտարարի ռազմական դրություն, նորից որոշել է մարդկանց խաբել «ակադեմիական քաղաք»-ի մասին։
Հ.Գ. «Ակադեմիական քաղաք»-ի կառուցման մասին հայտարարում է Երևանում իր բնակարանը վաճառելու ունակություն չունեցող, կյանքում անգամ մի բնակարան չվերանորոգած մարդը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել