Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 04։39-ին (երևանյան ժամանակով 08։39-ին)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլբիստան քաղաքից 16 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ երկու կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել