«Պռաշլյակ» գեներալը ժողովրդին է մեղադրել 44-օրյա պատերազմի արդյունքների համար
Վստահեցնելով, որ ՔՊ խմբակցության նիստերում բոլոր կարևոր հարցերն էլ շոշափվում են՝ Մելքոնյան Գագոն հայտարարել է՝ բոլոր հարցերին պետք է ազգովի պատասխան տալ՝ տրտնջալով, թե ամեն ինչ մարդիկ բարդում են իշխանությունների վրա: «Պատերազմը պարտվեց, իշխանություններն են մեղավոր… մեր ժողովուրդը մեղավորություն չունի՞ հեչ, որ «5-րդ շարասյունն» ա մտցրել երկիր, ու էս «5-րդ շարասյունը» կրծում է ներսից երկիրը»,-հայտարարել է «պռաշլյակ» գեներալը՝ հայտարարելով, որ պետք է պայքարեն, որ «5-րդ շարասյունը» չկարողանա «ոչ մի բան անել»:
Գագոն անբարոյականություն է դուրս տվել՝ չնայած հանուն արդարության պետք է արձանագրել, որ սրա խոսքերը ճիշտ մեկնաբանելու դեպքում դրանք կարելի է նաև արդարացված համարել: Գագոյի տեսանկյունից, իհարկե 5-րդ շարասյունը տվյալ դեպքում հականիկոլականներն են՝ ընդդիմությունից՝ շարքային քաղաքացիներ, որոնք, հասկանալով ՔՊ-ական իշխանության նպատակները, փորձում են դրանց հակառակվել: Բայց եթե Գագոյի խոսքերը մեկնաբանենք ոչ թե այնպես, ինչպես նա է ցանլանում՝ խեղաթյուրելով իրականությունը, այլ՝ ճշգրտորեն՝ արձանագրելով ՔՊ-ի «5-րդ շարասյուն» լինելը, կստացվի, որ Գագոյի խոսքերում կա ճշմարտություն. երկրի այս վիճակի համար պատասխանատու են ոչ միայն Նիկոլն ու նրա թրքաբարո գագոները, այլև սրանց ձայն տված հանրային շերտերը՝ անկախ նրանից՝ խաբվել են, թե՝ ոչ:
Մյուս կողմից՝ այն, որ Գագոն ժողովրդին է հռչակում՝ պատասխանատու կողմ, նկարագրում է հնարավոր պատերազմի ու դրանում կրելիք հերթական պարտության դեպքում իշխանությունների որդեգրելիք կեցվածքը. պարտության համար մեղադրվելու են բոլորը՝ բացի Նիկոլից,ու եթե հիմա Նիկոլը գոնե հայտարարում է, որ թիվ մեկ պատասպանատուն է, ապա հետո դա էլ չի ասելու՝ մեղքը բարդելով «5-րդ շարասյան» ու ժողովրդի վրա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել