Lurer.com-ը գրում է.
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բարձր է գնահատել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին: Պլատինիի կարծիքով` հենց ֆրանսիացին պետք է արժանանա «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Պրահայում (ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկության ժամանակ) Ռիբերին ցուցադրեց իր լավագույն խաղը: Նա ցուցադրեց մեծ կամք և ցանկություն: Այժմ նա նույնքան հաջող պետք է հանդես գա հավաքականի կազմում: Նա ինձ վրա լավ տպավորություն է թողնում: Կցանկանայի, որ Ռիբերին արժանանա «Ոսկե գնդակ» մցանակին»,- Պլատինիի խոսքերը մեջբերում է LEquipe -ը:
Նշենք, որ վերջին ֆանսիացին, ով արժանացել է այս մրցանակին, Զինեդին Զիդանն է. նա լավագույնն է ճանաչվել 1998 թ.-ին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=114555&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել