1in.am-ը գրում է.

Կինն ու տղամարդն ավելի լավ բան չեն կարողացել մտածել, քան սեքսով զբաղվել շարժվող տաքսիում` հարյուրավոր վարորդների առաջ կազմակերպելով էրոտիկ ներկայացում, հաղորդում է fedpost-ը:

Չինացի վարորդները, որոնք մեքենայի հանդեպ անսովոր հետաքրքրություն են ցուցաբերել, պտտվել են դրա շուրջը` ցանկանալով տեսնել, թե ինչ է տեղի ունենում:

Զույգին լուսանկարել են Շանհայի փողոցներից մեկում: Տաքսու վարորդն ուշադիր հետևել է ճանապարհին` կարծես թե չնկատելով, որ ուղևորները հետին մասի նստատեղում սիրով են զբաղվում:

Ականատեսներից մեկի խոսքերով` դա կարող էր դառնալ զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ, քանի որ վարորդների ուշադրությունը շեղվել էր ճանապարհից:

Ավելի ուշ Չինաստանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչները քննադատել են զույգի գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել