Մարտի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Քննարկվել են Անի և Սիսիան համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմիններում ընտրությունների անցկացման կարգի վերաբերյալ հարցեր։

Ընդունվել է Կուսակցության անդամավճարների հավաքագրման նոր կարգը։

Անդրադարձ է կատարվել ընթացիկ քաղաքական այլ հարցերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել