Azatutyun.am-ը գրում է․
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, որ այսօր հայկական զինուժի զինծառայողը մոլորվել է, մեքենայով հայտնվել ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերում ու գերեվարվել, փոխանցում է «Ազատություն»-ը։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մառախուղի պատճառով մոլորվել ու նախնական տվյալներով ադրբեջանական վերահսկողության տարածքում է հայտնվել զինծառայող Մ. Գ.-ն։ Պաշտպանության նախարարությունը որոնում է նրան, լրատվամիջոցների տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Սյունիքում՝ Սև լճի տարածքում
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/32327895.html?fbclid=IwAR3YMBOSJgfUkPJSFaVPHr-7cC1skMlYvgH4PTmOC1kiE_s3vJk-pduIBow
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել