Հիմա էլ «Տաշիրն» են փակում
«Տաշիր» առևտրի կենտրոնի աշխատակիցներն ահազանգում են՝ առևտրի կենտրոնը հայտնվել է ստուգող մարմինների ուշադրության կենտրոնում, ինչի պատճառով օդից կախված է մնացել այնտեղ առևտրով զբաղվող քաղաքացիների հետագայի հարցը: Նկատենք, որ 10 օրից ավել է՝ առևտրի կենտրոնը ստուգումների արդյունքում հայտնաբերված հրդեհային կանոնների հետ կապված խախտումների պատճառով փակ է, ու ցայսօր աշխատակիցներին կոնկրետ ոչինչ չի ասվում՝ ինչ է իրենց սպասվում:
Հիմա էլ, փաստորեն, իշխանությունները կպել են «Տաշիրի» ջանին՝ խաթարելով մարդկանց անդորրը: Ընդ որում՝ այն, որ 10 օրից ավել մարդկանց պահում են անորոշության մեջ՝ ստիպելով նրանց վնասներ կրել, խոսում է կա՛մ ծայրաստիճան թափթփվածության, կա՛մ էլ հստակ գծագրված օպերացիայի մասին: Խնդիրն այն է, որ զուտ իշխանությունների տնտեսական շահի տեսանկյունից «Տաշիրի» փակումը կարող է հրաշալի գաղափար լինել՝ նկատի ունենալոց «Ռոսիա» տոնավաճառի ու «Տաշիրի» իրար մոտ գտնվելու փաստը: Այսինքն՝ բացառված չէ, որ գործ ունենք յուրատեսակ կոռուպցիոն մեխանիզմի հետ՝ լավացնելու Գռզոյի գործերն ու դրական դինամիկա հաղորդելու նրա ու Նիկոլի հարաբերություններին:
Իսկ եթե, այունամենյանիվ, Գռզոն այս ամենի հետ կապ չունի, ապա անհասկանալի է մնում, թե որն է մարդկանց «օդից կախված» թողնելու իմաստը: Ինչո՞ւ պետք է մարդիկ մամուլի միջոցների մեջ փնտրեն իրենց շահերի պաշտպանին՝ բախվելով նմանօրինակ խոչընդոտների:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1480
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել