Անդոնը լրագրողների հետ ճեպազրույցում հայտաարել է, թե իբր ընդդիմությունը հայտնվել է վախերի մեջ՝ պայմանավորված այն փաստով, որ Օնիկ Գասպարյանը համաձայնել է գալ հանձնաժողով ու աշխատել: Ըստ Անդոնի՝ պատճառն այն է, որ Գասպարյանը իբր որոշ փակագծեր է բացել ընդդիմության «սիրելի» գեներալների մասին, ինչի պատճառով էլ իբր ընդդիմությունը քննդադատաբար է մոտեցել Գասպայանի կեցվածքին՝ գալու ու հարցաքննվելու:

Անդոնը, ինչպես միշտ, իրեն հատուկ անբարո ոճով իրականությունը ձևախեղել է՝ այն մեկնաբանելով բացառապես իրեն ձեռնտու կերպով. նախ՝ ընդդիմությունը անհանգստանալու խնդիր ընդհանրապես չունի, քանի որ Արցախի հանձնումն ու դավադիր պատերազմը տեղի է ունեցել Նիկոլի ձեռքով, և ոչ ոք չի պատրաստվում որևէ զինվորականի համար փաստաբանություն անել, ապա՝ այդ փաստաբանությունը հենց Անդոնն է կամովին ստանձնել՝ փորձելով Օնիկ Գասպարյանին՝ Գարեգին Նժդեհ ներկայացնել, ինչ է թե 44-օրյա պատերազմի օրերին բանակը ղեկավարած գեներալը համաձայնվել է դեմ չգնալ ՔՊ-ի նախասիրություններին՝ անցնելով Նիկոլի թրի տակով: Մինչդեռ որոշ ժամանակ առաջ Անդոնը նույն Գասպարյանին մեղադրում էր ասենք «Իսկանդեր» կրակել չիմանալու համար և այլն:

Միակ մտահոգությունը, որ ծագում է՝ կապված Օնիկ Գասպարյանի հետ, անաչառության հետ կապված հարցերն են, իսկ այդ մտահոգությունն էլ բխում է Անդոնի՝ Գասպարյանի հանդեպ դրսևորած անբնական հարգանքից ու պատկառանքից. անհնար է կասկածամտորեն չմոտենալ այդ փաստին՝ նկատի ունենալով որոշ ՔՊ-ական սողունների արժեհամակարգն ու անցած ուղին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել