Armeniasputnik.am-ը գրում է․
Ըմբշամարտիկ Կարապետ Մանվելյանը լրագրողների խնդրանքով ևս խոսեց միջադեպի մասին։
Ամեն մարդ ներկայացնում է իր դաստիարակությունը, իր տունը, իր երկիրը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն այսպես արձագանքեց Բուխարեստում գրանցված տհաճ միջադեպին, երբ ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը Կարապետ Մանվելյանին մաքուր պարտվելուց հետո չսեղմեց նրա ձեռքը, հարվածեց հայ ըմբիշին ու որակազրկվեց։
«Մենք միշտ մեր տղաներին զգուշացնում ենք, որ չենթարկվեն մրցակիցների, առավել ևս ադրբեջանցիների սադրանքներին։ Գոտեմարտից հետո ադրբեջանցիները մեզանից ու Կարապետ Մանվելյանից ներողություն խնդրեցին։ Բայց դա չփրկեց նրանց որակազրկումից», –նշեց Բաբալարյանը։
«Սպորտում հաղթանակն ու պարտությունը իրար կողքի են լինում։ Երբեք չպետք է կորցնել ինքնատիրապետումը։ Ես գիտեմ թե ինչպես պատժեմ մրցակցիս` դա կանեմ գորգի վրա նրան հաղթելով», – ասեց Մանվելյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել