Tert.am-ը գրում է.

Չինական «Ժենմին ժիբաո» («Ժողովրդական օրաթերթ») թերթը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Դրանում Պուտինը կրկին հանդես է եկել «ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման» օգտին և հավաստիացրել է «ուկրաինական ճգնաժամի» քաղաքական և դիվանագիտական կարգավորման հարցում պատրաստակամությունը՝ «հաշվի առնելով գերակշռող աշխարհաքաղաքական իրողությունները»։

Ռուսաստանում Սի Ծինփինի հետ հանդիպումից սպասելիքների մասին

Ռուսաստանում Սի Ծինփինի հետ հանդիպումից իր սպասելիքների մասով ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը «մեծ սպասումներ» է կապում Չինաստանի ղեկավարի այցի հետ։

«Սա նաև ինձ համար հիանալի հնարավորություն է տեսնելու հին լավ ընկերոջս, որի հետ մենք ամենաջերմ հարաբերություններն ունենք»,- ասվում է հոդվածում։ Ըստ Պուտինի՝ «երկու երկրների հարաբերությունները իրենց ամբողջ պատմության ընթացքում հասել են ամենաբարձր մակարդակին և շարունակում են ամրապնդվել»։

Աշխարհաքաղաքականության մասին

Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և դաշնակիցները հանդես են գալիս «ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին, որը հիմնված է միջազգային իրավունքի, այլ ոչ թե որոշակի «կանոնների» վրա, որոնք սպասարկում են «ոսկե միլիարդի» կարիքները»: Չինաստանի գլոբալ անվտանգության նախաձեռնությունը Պուտինը համարում է ռուսական մոտեցումներին համահունչ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել