Այն, որ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին մինչև 19-րդ դարավերջի նավթարդյունաբերության վերելքը երբեք չեն եղել թյուրքախոս, վկայում է նաև այս վայրերին բնորոշ հարավարևելյան քամին։
Բանն այն է, որ դրա անվանումն ադրբեջաներենում՝ gilavar «հարավարևելյան ծովային քամի», փոխառություն է կովկասյան պարսկերենից։
Այն բնօրինակ լեզվում բաղկացած է gil «Կասպից ծովի հարավում իրանական Գիլան նահանգի (հայերենում՝ Գէղք) անվան արմատից», հոդակապից և var «քամի» (համեմատիր՝ պարսկերեն՝ bād, թալիշերեն՝ vo «քամի») բառից և բառացիորեն նշանակում է «գիլանյան քամի», ինչը սակայն ընդհանրապես հասկանալի չէ ներկայիս թյուրքախոս բնակչության համար։
Այս քամու անունը նույնակերպ կազմություն է նաև տարածաշրջանի մյուս իրանական լեզվում՝ թալիշերերնում՝ giləvo «հարավարևելյան քամի», ինչը ցույց է տալիս կովկասյան պարսկերենի և թալիշիրենի սերտ կապը մինչև տարածքի գաղութացումը թյուրքախոս տարրի կողմից։
Այնպես որ, ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի նույնիսկ Բաքվի և Ապշերոնի հետ կապված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել