Ասում եք, որ հեղափոխական բաներ չեք սիրում, բայց երբ 2018թ. հեղափոխություն տեղի ունեցավ խանդավառված էիք ու այդ էր պատճառը, որ նոր երգ ` «Այսքան ուրախ չէի տեսել հորս ու մորս», ձայնագրեցիք: Եթե հեղափոխական բաներ չեք սիրում, ուրեմն նաև այդ երգը չպետք է լիներ:
Ասում եք, թե երգը հակասական է ընկալվել: Հակասականը ո՞րն ա: Անձամբ ես զզվում եմ էդ երգից, որովհետև էդ երգի տակ մարդիկ դագաղներ էին պարացնում ու դնում այլոց տան դիմաց: Սև ժապավաններ էին կախում ամենուր: Ու հենց դա բումերանգի էֆեկտով ետ վերադարձավ և´ դնողների տուն, և´ չդնողների:
Նեղվում եք, որ մեկի համար դարձաք «մերոնք», իսկ մյուսի համար` օտար: Բա ի՞նչ լիներ: Եթե մի երգի մեջ ձեր չսիրած հեղափոխական բաների մասին եք երգում, բա պա՞րզ չէր, որ մյուս կողմն էլ նեգատիվ ա տրամադրվելու, որովհետև էդ երգն իր դեմ էր: Հատկապես էն պարագայում, որ մարդիկ կային, ովքեր քիչ էր մնում մեջտեղից ճղվեին, որովհետև տեսնում էին այն աղետի ուրվագիծը, որը մեծ-մեծ քայլերով գալիս էր: Գոռում էին, որ կանգ առեք, իսկ ինչ էիք անում դուք` ուրախ հոր ու մոր կերպար էիք ստեղծել:
Ասում եք, որ նորից ծնվեիք մեկ այլ բան կփորձեիք այդ օրերի համար երգել: Զաձերժկան ինչու՞մն ա: Դուք մեծ լսարան ունեցող մարդ եք ու դուք էլ պետք է անկեղծ կանգնեք ու ասեք, որ սխալվել եք: Սխալվել եք, որ հավատացել եք պոպուլիստին: Սխալվել եք, որ տարիներ շարունակ ձեզ ձեռք մեկնողներին ուրացել եք: Սխալվել եք, որ հակահայկական շարժման մասնակից եք դարձել: Բա անկեղծ կանգնեք ու ասեք այս ամենը, որովհետև ձեր երգի մեջի ամեն մի ուրախ նոտա դժբախտությամբ ետ վերադարձվեց:
Կամ դուք հանրային պետք է ընդունեք, որ սխալվել եք, կամ էլ ամեն մի լուսավոր տղու խլված կյանք նաև ձեր խղճին ա: Դուք եք նաև ձեր երգով ուղորդել հազարավոր իմ հայրենակիցներին, որպեսզի մաս դառնան կապիտուլյանտի արկածախնդրությանը:
Հ.Գ. Ե՞րբ եք վերջին անգամ լսել ձեր այդ երգը: Ո՞նց եք զգում ձեզ ձեր երգը լսելուց: Ուրախ հոր ու մոր կերպարը հասկանու՞մ եք, որ դարձել է սգացող հոր ու մոր կերպար, թե՞ ոչ: Հիմա էդ ձեր երգի մեջի հերն ու մերն ուրա՞խ են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0CxGvJkirHwHELMSLCPPJCtZ77RgGyqhJk6b4gs2CXK2TLmFNwUoYPyLm4enKcRfel
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել