Եթե մարդիկ դեմ են արտահայտվում Հայաստանի` Մաքսային միությանը անդամագրվելուն, ապա դա բացարձակապես հակառուսականություն ՉԻ նշանակում: Մի՞թե պարզ չի էս հասարակ բանը: Դա ընդամենը նշանակում է չընդունել ռուսականացումը: Իսկ չընդունել ռուսականացումն ու հակառուսականությունը, դրանք լրիվ տարբեր բաներ են: Բացի այդ, ինչ վերաբերում ա հակառուսական ու հակաարևմտյան դիրքորոշումների վտանգավոր լինելուն, ապա դա տեղավորվում ա բացառապես քաղաքականության, իսկ ավելի ճիշտ` պետականության սահմաններում: Ու, բնականաբար, հասարակ քաղաքացին ինչքան ուզի կարա քննադատի Ռուսաստանին` պաշտպանելով Արևմուտքին, և հակառակը: Էս առերևույթ:
Իսկ եթե իրականությանը նայենք, ապա թե՛ քաղաքացիները, թե՛ քաղաքական ուժերը առաջնորդվում են բացառապես կենսական շահերով` էսօր ձեռ ա տալիս Ռուսաստանը, ուրեմն Ռուսաստանն ա լավը, վաղը Արևմուտքը ձեռ կտա, ուրեմն Արևմուտքը կդառնա լավը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10201555381033616?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել