«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Երեկոյան Երևանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել:
Պարբերականի տեղեկություններով հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Սարգսյանի նշանակած կադրերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել