Ավինյանը երբեք քաղաքապետացու չի եղել: Նրան այդ դերը վանում է նույնքան, որքան ինքն ա վանում միջին քաղաքացուն: Նիկոլը նրան գործուղել էր Երևան, որպես «ստրախովկա»: Մարդ ես, մի օր Մոսկվան իրանց Հրաչին հետ քաշեց, տակը զապասնոյ վարիանտ լինի: Նիկոլը հելնում, 5րդ շարասյուն ա քլնգում, էս մեր 5րդ շարասյունն էլ որոշում է ինքնակամ դուրս գալ: Հլը որ մենակ քաղաքապետարանից: Պետք եղավ ԱԺ-ից էլ դուրս կգա, կառավարությունից էլ, և միայն ուժայիններից նրանք երբեք ինքնակամ դուրս չեն գա: Մոսկվան ասել կուզի՝ ինքնիշխա՞ն ես ուզում խաղաս, դե Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու շեմին մի հատ լեգիտիմության ճգնաժամ գրկի, տենանք կարում ես ինքնիշխան լինես, թե` չէ:
Ամեն ինչ բարդանում ա նրանով, որ 6րդ շարասյուն էլ պահանջում է, որ 5րդ շարասյունը հեռացվի առաջին հերթին հենց ուժայիններից: Ու դա պետք ա անի մի մարդ, ով իր ստորադասին չի կարում բացատրի, որ հիմա կաբինետը ռեմոնտ անելու ու ավտոն թարմացնելու վախտը չի... ի՞նչ շարասյուն, ի՞նչ բան... մարդիկ մի հատ գործուղում կպցնելու խաթր իրար մեր են թաղում, դուք ասում եք շարասյուն: Որ իմանաք Լեննագան խի՞ են սրանք իրար տվել, մի շաբաթ կխնդաք, հետո մի երկու էդքան էլ կլացեք: Ռազմուսեն դու վաբշե խաբա՞ր ես` ու՞ր ես եկել, ու՞մ հետ ես աշխատում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/pfbid0VmdWhYcwiq7ziUaYSyiDvQTyD8WSR1AWJrL8KQwjVxUm2VyvEVqzLYp6Loz8gXVrl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել