Tert.am-ը գրում է.
Չեխական մամուլն այսօր լի է վաղը սպասվելիք Չեխիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը նվիրված հրապարակումներով։ Մասնավորապես ամենաազդեցիկ եւ բազմատպաքանակ ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը մի ամբողջ էջ է հատկացրել հայկական ֆուտբոլային թիմին` գլխավոր թեմա դարձնելով Հենրիխ Մխիթարյանի խաղը։
Լրագրող Յան Պալիչկան հարցազրույց է վերցրել Հենրիխից, ով պատմել է իր մանկության եւ հոր` վաղամեռիկ հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին։ Հենրիխի քույրը աշխատում է ՈՒԵՖԱ-ում, իսկ մայրը հոգ է տանում ողջ հավաքականի համար։ Հեղինակը պատմում է , թե ինչպիսի հաջողությունների է հասել Հենրիխը Դոնեցկի «Շախտյորում» դարձել լավագույն ռմբարկուն , եւ 700 միլիոն կրոնով տեղափոխվել Դորտմունդի թիմը։ Այնուհետեւ Չեխիայի հավաքականի անդամ Հյուբշմանը շատ բարձր է գնահատում հայ ֆուտբոլիստին։ Նշվում է ‚ որ նա տիրապետում է չորս միջազգային լեզվի, եւ այժմ էլ սովորում է գերմաներեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ