Գրիգորի Խաչատուրովին բա՞նտ կնստեցնեն

Հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, ի դեմս ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի, բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:

Գրիգորի Խաչատուրովը, որ մեղադրվում է Սեյրան Օհանյանի գլխին սարքած կեղծ գործի շրջանակներում փողերի լվացման համար, փաստորեն, դարձել է Նիկոլի համար կենաց-մահու նշանակության թիրախ. Նիկոլը լրջորեն որոշել է պատժել նրան՝ իր նման հայրենադավ չլինելու ու Սուրիկի դուդուկի տակ չպարելու համար, և սա՝ այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, մոտ մեկ ամիս առաջ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Ըստ երևույթին, կա նաև ցուցմունք կորզելու խնդիր:

Ուշագրավ է, որ Խաչատուրովի դեմ ապօրինի ոտնձգությունը տեղի է ունենում Նիկոլի վայ ասուլիսի ընթացքում նրա կողմից հնչեցված այն վտանգավոր ու հայրենադավ մտքից հետո, թե 44-օրյայում մեր կրած պարտության պատճառը բանակում իբր գործող «5-րդ շարասյունն» է եղել: Իբր ինքը ցանկացել է Բաքուն գրավել, բայց «դավաճան» զինվորականները ապերախտաբար հանձնել են հողերը՝ ի հեճուկս գերագույն հրամանտարի:

Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող խայտառակ պրոցեսները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ինչպիսի վիժվածքի հետ գործ ունի հայ ժողովուրդն իրականում: Փոխարենը ուժեղացնելու բանակի շարքերը, վաստակաշատ, արժեքավոր սպաներին բանակ վերադարձնելու՝ Նիկոլը կապիկությամբ է զբաղվում՝ հետապնդելով ոչ միայն ներքաղաքական նպատակներ,այլև կատարելով թուրքի հրահանգը՝ պատերազմից 5 րոպե պակաս ոչնչացնելով բանակի պոտենցիալը: Հետո, երբ Հայաստանի կեսը կտա թուրքին, էլի հղում կանի «5-րդ շարասյանը»՝ փրկելով սեփականբ հետույքը դատ-դատաստանից:

«5-րդ շարասյան» վերաբերյալ կեղծ թեզն ազդելու է ոչ միայն հայոց բանակի հեղինակության, այլև դրա մարտունակության վրա, քանի որ պատերազմի ժամանակ տրվելիք ցանկացած հրաման զինվորները կարող են գնահատել որպես դավաճանական պլանի մի մաս ու կա՛մ չենթարկվել հրամանին, կա՛մ կատարել ու իրենց դավաճան զգալ՝ կասկածելով ամեն ինչին:

Ո՞վ է, ի վերջո, կանգնեցնելու Նիկոլին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել