Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է բանկային ծառայությունների և գործիքների ներկայացման նոր ծառայություն: Այսուհետ անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք կարող են ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ` լրացնելով www.unibank.am կայքում տեղադրված պարզ ձևը` անուն, ազգանուն և հեռախոսահամար: Բանկի մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի հաճախորդի հետ և կժամանի նշված հասցեով` բանկային սպասարկման պայմանների և խորհրդատվության ներկայացման համար: Ծառայությունը մատուցվում է անվճար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



