Քիմ Քարդաշյանը իր նորածին փոքրիկի լուսանկարները հանրությանը ներկայացնելուց ավելի հետաքրքիր պլաններ ունի: «Քարդաշյանների հետ» ռեալիթի-շոուի ժամանակ 32-ամյա Քիմը նշել է, թե պատրաստ է ևս մեկ անգամ, արդեն իր առաջնեկին լույս աշխարհ բերելուց հետո մերկ լուսանկարվել «Playboy» ամսագրի համար:  

Playboy

Դեռևս 2007թ.-ին Քիմը մերկացել էր տղամարդկանց հասցեագրված հայտնի ամսագրի համար:
Դեռ այն ժամանակ Քիմը հայտարարել էր, որ ցանկանում էր լուսանկարվել ամսագրի համար և այդպես էլ եղավ: Լուսանկարչության ամբողջ ընթացքը նաև տեսաձայնագրվել էր «Քարդաշյանների հետ» ռեալիթի-շոուի ժամանակ ցուցադրելու համար:
Թե՛ նկարահանումներից առաջ, թե՛ դրա ընթացքում թխահեր գեղեցկուհին ոչինչ չէր խնայում իր մերկ մարմինը ցույց տալու համար:

 

Baring

Slow

Փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո արված Քիմի եզակի լուսանկարներից, մոր` Քրիսի շոուի ժամանակ տեսաձայնագրությամբ նրա կարճ ելույթից:

2010թ.-ին Քիմը «Harper s Bazaar» ամսագրին տված հարցազրույցում նշել էր, թե ափսոսում է «Playboy»-ի համար լուսանկարվելու համար` ավելացնելով, որ իրեն անհարմար է զգում: Նա մեղադրել էր իր մորը` Քրիս Ջեներին, իրեն լուսանկարվել համոզելու ու խրախուսելու համար:

Such

Քիմի և Քենի Ուեսթի դուստրը

Նա նշել էր, որ մայրն իրեն ասել էր, թե նրանք (ամսագիրը) երբեք այլևս հնարավոր է նման առաջարկ չանեն, և որ Քիմին այս լուսանկարները ճանաչում կբերեն` ավելացնելով, որ նա հետագայում նրա տարիքին հասնելու դեպքում կկարողանա նայել ու վայելել իր այդ երիտասարդ տարիքում արված գեղեցիկ լուսանկարները:

Bikini b

Այնուամենայնիվ, 2011-ին Քիմը կարծես փոխել է իր վերաբերմունքը, երբ «Glamour» ամսագրին տված իր հարցազրույցում նշել է, թե լուսանկարվելն իրեն ստիպել է ավելի «անկախ» զգալ իրեն:

Pushyoy shoot in 2007

Քիմի մայրը` Քրիս Ջեներին

Քիմն այս անգամ նշել է, թե սա այնպիսի որոշում էր, որ միայն ինքը կարող էր կայացնել: Նա ավելացրել է, թե ուրախ է և որ ընդմիշտ իր մոտ կունենա այդ լուսանկարները:
Իսկ թե ինչ է այս մասին մտածում Քենի Ուեսթը, թերևս հետագայում կպարզվի:
Զույգը` Քիմն ու Ուեսթը, միասին համատեղ լուսանկարվել են ֆրանսիական «L Officiel Hommes» ամսագրի համար: Ամսագրի շապիկին նրանք ամբողջովին մերկ գրկախառնված են: 

Rael Hommes earlier this year

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել