Tert.am-ը գրում է.

Հանրապետությունում այսօր գրանցվել է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը և ընդգծեց, որ այն համապատասխանում է նորմային և արտառոց որևէ բան չի կարելի համարել:

 «Այսօրվանից կարելի է համարել, որ աշունը իր ուժի մեջ է. մենք մոտենում են աշնան ջերմային փոփոխություններին: Իսկ այսօր ջերմաստիճանի անկումը պայմանավորված է հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հասանքերի` հանրապետություն ներխուժելու հետ, որոնք մեր տարածաշրջան են ներթափանցում Ռուսաստանից ու Եվրոպաական հատվածից»,-ասաց նա:

 Գագիկ Սուրենյանը նշեց, որ այն ջերմաստիճանները, որոնք դիտվեցին սեպտեմբերի առաջին օրերին, այլևս այս տարի չեն գրանցվի:

 «Բայց չի կարելի խիստ գնահատել ու ասել, որ ուժեղ ցրտեր են լինելու: Առաջիկա օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կտատանվի 25-26 աստիճանի սահմաններում, որը ամենակոմֆորտային ջերմաստիճանն է համարվում»,-ասաց և ավելացրեց, որ իրենք դեռևս չունեն հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսների ջերմաստիճանի կանխատեսումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել