Նիկոլին պարբերաբար զեկուցող Վարդապետյան Աննան, իր մոտ հյուրընկալված մատաղ սերնդի ներկայացուցիչներին ներկայացնելով սեփական կրեդոն, հայտարարել է.«Եթե ես դժգոհություն ունեմ արդարության վիճակից, ուրեմն ես պետք է լինեմ էն փոփոխությունը, որը ես ուզում եմ տեսնել: Եթե ես պատրաստ չեմ էդ փոփոխությունը դառնալ, էդ դեպքում ինչո՞ւ եմ ես ուրիշից դա պահանջում…»: Միևնույն ժամանակ Նիկոլի նախկին աշխատողը տրտնջացել է, թե մարդիկ իրեն ճիշտ չեն հասկանում, երբ իրենից մերժում են ստանում, ու չնայած իր համար ծանր է մարդկանց մերժել, բայց քանի որ կարծում է, որ գլխավոր դատախազը պետք է անզիջում լինի, հանձնառու է տեղի չտալ հույզերին:

Վարդապետյան Աննայի «անկեղծ զրույցը» բավական լուրջ հարցեր է առաջ բերում՝ կապված, օրինակ, մերժելու կամ «հա» ասելու վերաբերյալ նրա մոտեցումների հետ: Փորձելով իրենից կերտել անաչառ դատավորի կեղծ կերպար՝ Աննան իր զրուցակից ջահելներին մոլորության մեջ է գցել: Խնդիրն այն է, որ Աննան ամաչել է խոստովանել, որ իրականում իր ամենօրյա աշխատանքային գրաֆիկը կազմում է բացառապես Նիկոլի աշխատասենյակից իջեցված ցուցումների հիման վրա՝ այդպես էլ երբևիցե չհամարձակվելով դատաիրավական համակարգի հերն անիծած Նիկոլի «հա»-ին «չէ» ասել: Աննան մեկ խնդիր ունի այսօր, եթե իսկապես ցանկանում է լինել անաչառ. պետք է ոչ թե մերժել բոլորին, այլ ընդամենը «չէ» ասել մեկին, քանի որ հենց այդ մեկն է, որ քար է գցում Վարդապետյան Աննայի ճակատագրի վրա՝ նրան դարձնելով իրեն լիարժեք հանցակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել