«Դառնացած» Նիկոլը, իհարկե, այս անգամ էլ գերազանցել է ինքն իրեն՝ դրսևորելով բացառիկ անբարոյականություն: Անձնապես թիրախավորելով Սերժ Սարգսյանին՝ Նիկոլը մատնել է իր անզորությունն այն փաստերի առջև, որոնց մասին խոսել էր Սարգսյանն օրերս լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ բացահայտելով Նիկոլի ակնբախ դավաճանությունն ու ապիկարությունը:
Պատերազմի մասնակից ցանկացած մեկը կարող է փաստել, որ հայկական կողմի պարտության հիմնական պատճառներից մեկը հենց զենքի հետ կապված խնդիրն է դարձել: Բա որ բանակը զենքի հետ կապված որևիցե պրոբլեմ չի ունեցել, այդ ինչպե՞ս են թուրքական «Բայրաքթարները» անխոչընդոտ գործել, թե՞ Նիկոլի համար Կալաշնիկովի ավտոմատն ու ասենք «Буратино»-ն կամ «Гарпун-3»-ը նույն բանն են: Խնդիրը ոչ թե զենքի քանակն է, այլ՝ որակն ու տեսակը. մի զինվորի ուսից, որ 50 հատ էլ ավտոմատ կախես, մի 25 հատ էլ նռնակ դնես ձեռքին, մեկ է՝ զինվորը չի կարողանալու պաշտպանվել նույն անօդաչուների հարվածներից:
Ինչ վերաբերում է արյունոտ ծաղրածուի մատնանշած «ձրի զենքին», որը նա, փաստորեն, ծաղրել է, ապա պետք է նկատել, որ նախ՝ ՔՊ-ի պարագլուխը կերազեր, որ իրեն որևէ մեկը «ձրի զենք» տար, քանի որ «ձրի զենք» տալիս են վստահելի դաշնակցին, մինչդեռ սրանից անվստահելի արարած համաշխարհային քաղաքական արենայում պարզապես չկա, ապա՝ տարիներ ի վեր տարածաշրջանում ամենամարտունակը ճանաչված հայկական բանակը կարողացել էր հեղինակություն ձեռք բերել հենց այն ժամանակ,երբ նույն Սերժ Սարգսյանի ջանքերով Հայաստանը ՌԴ-ից ստանում էր ռազմական օգնություն, այդ թվում՝ «ձրի զենքի» տեսքով,որը ոչնչով չի տարբերվել ոչ «ձրի զենքից»՝ բարձր պահելով հայկական բանակի մարտունակությունը:
Իրականում պարզից էլ պարզ է, թե ինչու է Նիկոլը կախվել Սերժ Սարգսյանի զենքերից. ցանկանում է պատերազմում կրած պարտության պատասխանատվությունն ինչ-որ կերպ թոթափել սեփական ուսերից՝ մեղքը բարդելով մե՛րթ «ագենտների» վրա, մե՛րթ էլ՝ նախկին իշխանությունների, որոնք, ի դեպ, իշխանութունը թողնելուց առաջ կազմել էին այնպիսի զենքերի գնման ցուցակ, որոնց ձեռք բերման դեպքում 44-օրյա պետերազմի արդյունքները բոլորովին այլ էին լինելու: Այնինչ իշխանության բռնազավթումից հետո ՔՊ-ն պատռեց այդ ցուցակն ու «սամալյոտ» գնեց, որ շեֆը դրա ֆոնին ի ցույց դնի յուր սեպռիկները՝ քողարկելու համար մոտալուտ դավաճանությունը:
Եթե նույնիսկ միջուկային զենք էլ ունենայինք, մեկ է՝ պարտվելու էինք, քանի որ Նիկոլի պես գերագույն հրամանատար ունեինք՝ Արցախն Ալիևի գրպանը գցած…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1457
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



