Լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ով ավելի քան քսան տարի դասավանդում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում, նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անձամբ Դավիթ Գյուրջինյանը:

«Իմ նշանակման հետ կապված արդեն որոշակի աղմուկ է բարձրացել. մարտի 15-ի օրվա երկրորդ կեսին պատրաստվում եմ այցելել Բրյուսովի անվան համալսարան և տրամադրված եմ բեղուն աշխատանքի»,-նշեց նա:
Դավիթ Գյուրջինյանի՝ այդ պաշտոնում նշանակվելը բուհի ուսանողները  միանշանակ չեն ընդունել: Նրանցից շատերը, բարձրաձայնելով իրենց դժգոհությունը, դասադուլ են իրականացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել