168.am-ը գրում է.
Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի ուղղությամբ երեկ կրկին կրակոցներ են հնչել: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց նաև համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը` հավելելով, որ կրակոցները հնչել են ժամը 17:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդի կողմից արձակված գնդակից տուժել է գյուղի դպրոցը. «Դպրոցի ապակին է ջարդվել»,- ասաց նա՝ նշելով, որ արձակված գնդակներից մեկը դիպել է նաև տարածքում գտնվող «Պազ» մակնիշի մի մեքենայի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/09/05/271755.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել