Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ներկայացրել է Բաքվի էներգետիկ ոլորտում սպասվելիք ծրագրերը և ներկայացրել է մի քարտեզ որից պարզվում է, որ Ալիևը Նիկոլ Անհողից պահանջած «Զանգեզուրի միջանցքը» օգտագործելու է ոչ միայն բուն Ադրբեջանը երկաթուղով և ավտոմոբիլային ճանապարհով Նախիջևանին կապելու համար, այլև այդ միջանցքով պետք է Թուրքիա արտահանվեն էներգակիրներ...
Բայց կարևորը սա չէ, այլ Շահբասովի ներկայացրած քարտեզն է....
Այս քարտեզից մենք իմանում ենք, որ Ալիևի պահանջած «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե Սյունիքի հարավով՝ Մեղրիով անցնող և դեռ ԽՍՀՄ տարիներին կառուցված ենթակառուցվածքներն են, այլ ամբողջ Սյունիքն է... Այո՛, երբ Ալիևն ասում է «Զանգեզուրի միջանցք», ապա նկատի ունի ողջ Սյունիքի մարզը...
Եթե մինչ այսօր Հայաստանի այլանդակված քարտեզներն՝ առանց Սյունիքի, Վայոց Ձորի, արևելյան Գեղարքունիքի և Տավուշի, Արարատի մարզի հարավի, հիմնականում կարելի էր տեսնել Ադրբեջանի ՊՆ-ին ենթակա զորամասերում և բանակի ԳՇ-ի սենյակների պատերին, ապա հիմա արդեն քաղաքացիական համարվող կառույցներն են լծված այս գործում...
Հետաքրքիր է, հայաստանյան հանրությանը սա հետաքրքի՞ր է, թե հատկապես նիկոլականներին բացի իրենց ստամոքսից ոչինչ չի հետաքրքրում...
Մինչ Բաքվում կոնկրետ գործ են անում իրենց երազանքները կյանքի կոչելու համար ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խեղկատակը մամլո ասուլիսներ է հրավիրում և «գլուխ արդուկում» իր տգետ և մանիպուլյատիվ մտքերով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid0tkeWubzjtCEwF39cu8PAu5WgL6sMzDzKP4Q3fkCgtjMffXs1mzEA94X3DXVWjq2Wl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել