Երկրի թիվ մեկ դավաճանը դառնանում է, որ Սերժ Սարգսյանի նման լուրջ մարդը ղեկավարել է ՀՀ֊ն։Փաստ 1. Կապիտուլյանտն այս արտահայտությամբ խոստովանեց, որ ինքն անլուրջ է և անլուրջ է մոտենում Հայաստանի Հանրապետությանը. դա մենք տեսնում ենք։
Փաստ 2. Իհարկե, երևույթն իսկապես դառնանալու է, որովհետև Սերժ Սարգսյանի դիմաց ծնկած էր Ալիևը, որովհետև 2016 թվականի պատերազմի ժամանակ Ալիևը Ռուսաստանին խնդրեց, որպեսզի օգնի դադարեցնել պատերազմը, որովհետև Սերժ Սարգսյանն ասում էր. «Մենք պատրաստ ենք և´ բանակցել, և´ կրակել» ։ Սերժ Սարգսյանը հաղթել է և´ Ալիևի հորը, և´ Ալիևին։
Փաստ 3. Իհարկե, դառնանալու է, որովհետև իր նման թույլ ղեկավարը, ով իշխանության գալուն պես կզեց հակառակորդի առաջ, ով տապալեց բանակցային գործընթացը և իր հայտարարություններով հրահրեց պատերազմ, ով զոհասեղանին դրեց 5000֊ից ավելի մարդու կյանք, ով ստորագրեց կապիտուլյացիա` չի´ կարող երբեք լուրջ կշիռ ունենալ։
Փաստ 4. Դառնանալու և ինչ֊որ տեղ նաև նախանձելի է, որ Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, իսկ իրեն` խղճուկ Նիկոլին Ադրբեջանում են համարում հերոս։
Փաստ 5. Սերժ Սարգսյանը իր կառավարման տասը տարիների ընթացքում և դրանից առաջ, զբաղվել է բանակաշինությամբ և մեր բանակը համալրել է անհրաժեշտ զինտեխնիկայով, իսկ նիկոլը զենքի փոխարեն բանակը համալրում էր ելակով։
Փաստ 6. Պետք է արձանագրել, որ Նիկոլն ընդունեց, որ պատերազմը հնարավոր էր հաղթել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր։ Բայց թե ինչու՞ պատերազմը պարտվեց, դա Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածության արդյունքն էր։
Փաստերը շատ են և միմյանց հետ անհամեմատելի, սակայն փաստը մնում է փաստ, որ կզած ղեկավարը երբեք չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար, նա երբեք չի կարող հասկանալ հաղթանակած ղեկավարի տրամաբանությունն ու մոտեցումները, այդ պատճառով էլ քաղաքական գնահատականները պատերազմի վերաբերյալ այսքան ցավալի են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02p53Jy7RykozwqSbSVudoSk97kPAQkqPreRyp1JxvUjMQ6RNoxBUfexVfmLTjk8WYl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել