Սյամոն, ինչպես միշտ, լոպազացել է՝ փորձելով սեփական անձնական խնդիրների լուծման ճանապարհին մի փոքր քիչ քննադատվել կամ նույնիսկ արժանանալ գովեստի՝հղում կատարելով հեռավոր 90-ականներին, երբ ինքը ոչ թե ընդամենը Սյամոն էր, այլ՝ Սահմվել Բաբայանը: Հասկանալի է՝ Արցախում ներքաղաքական իրավիճակը կայուն չէ, ուստի Սյամոն հույս ունի նմանօրինակ «կտերով» վերցնել իշխանությունը կամ գոնե դառնալ դրա կարևոր փայատերերից մեկը:
Սյամոն անասելիորեն չարաշահում է իր անցյալը՝ չունենալով ներկա ժամանակի համար որևիցե էական կռվան: Եվ որտեղից ունենա, եթե ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2020-ի աշնանը, Հակոբյան Աննայի փեշի տակ մտած՝ պայմանավորված պատերազմով հաձնում էր Արցախը: Բա որ Նիկոլի վզին դրած պլանի տակ էիր մտնում, Սյամո՛, անցյալդ չէի՞ր հիշում, բա որ հողերը հորով-մորով անելուց հետո հրաժարվում էիր հերոսի կոչումիցդ, գետինը չէի՞ր մտնում, թե՞ կարծում ես՝ մարդիկ հավի ուղեղ ունեն ու չգիտեն՝ ինչ է կատարվում:
Կատարվում է շատ պարզ բան՝ հերոս, իսկ ավելի ճիշտ՝ «խեռոս» Սյամոն հերթական անգամ իր իժությունն է անում՝ իրեն մյուսնեից բիթի տղա կարծելով, բայց չհասկանալով, որ Աննայի հետ միասին այնպիսի հետագիծ է թողել, որ այն անհնար է ջնջել որևիցե տեսակի ռետինով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



