Իռլանդիայի կարդիոլոգիայի հիմնադրամը ընդգծում է, որ մարդիկ շատ ճարպոտ, վերամշակված սնունդ են սպառում, գրում է «The Independent»-ը: Ըստ բժիշկների` սխալ սնվելը սրտանոթային հիվանդություններից մահվան հիմնական պատճառն է: Ինֆարկտները, ինսուլտները, այդ ամենը պայմանավորված են մեկով:
Օրինակ` Իռլանդիայի չափահաս բնակչության երկու երրորդը սպառում է խորհուրդ տրվող նորմայից շատ ճարպեր, ասում է դիետոլոգ Յանիս Մարիսեյը: Սակայն օգտակար ճարպերը անբավարար են: Վերջիններս բաժանվում են երկու խմբի` մոնոչհագեցած եւ կիսաչհագեցած: Առաջինը բարելավում է խոլեստերինի ցուցանիշը` նվազեցնելով սրտի հիվանդության ռիսկը: Դրանք կարելի է գտնել ընկույզում, ձիթապտղի յուղում եւ ավոկադոյում: Երկրորդը (հիմնականում գտնվում է յուղերում եւ բուսական սննդում) նվազեցնում է անոթային հիվանդության հավանականությունը:
Հատկապես օգտակար են յուղոտ ձկան մեջ գտնվող Օմեգա-3 կիսաչհագեցած ճարպային թթուները: Թթուները պաշտպանում են առիթմիայից եւ նվազեցնում են ճնշումը, կանխում տրոմբերի ձեւավորումը: Վնասակար ճարպերը, հակառակը, բարձրացնում են խոլեստերինի մակարդակը եւ սրտի հիվանդությունների ռիսկը: Հարստացված ճարպերը սովորաբար կապված են սեւ մսի, տրանս ճարպերի եւ մշակվող սննդամթերքների հետ:



