Եթե չեմ սխալվում, վիճակագրությունը գնաճը հաշվարկում է 400 անուն ապրանք-ծառայությունների գների ամսական նշանակությամբ/փոփոխությամբ: Դրանց մեջ առկա են թե՛ ամենօրյա (հաց, ձու, ջուր, հոսանք և այլն) և թե՛ երկարաժամկետ գնման բարիքներ (սառնարան, կահույք, մեքենա և այլն): Եվ քանի որ երկարաժամկետ գնման բարիքները գնվում են մեկ անգամ առնվազն մի քանի տարվա համար (կամ չեն գնվում ընդհանրապես՝ մեքենա, բնակարան), ապա նրանց ներառելը ամսական վիճակագրության տվյալներում համարում եմ մեթոդապես սխալ: Հարցի էությունը չի փոխվում, եթե, ասենք, մի աննորմալ օլիգարխ ամիսը մեկ մեքենա կամ բնակարան է փոխում: Առաջարկում եմ ամսական գնաճը չափելու համար գնահատել զուտ այն բարիքները, որոնց գնման ժամկետը տեղավորվում է հենց ամսական ժամանակահատվածում: Այդ դեպքում մենք կունենանք ապրանք-ծառայությունների գների ամսական փոփոխությունների՝ գնաճի իրական պատկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել