1in.am-ը գրում է.
Երբեմն աղջիկները տղամարդկանց հետ հարաբերություններում դառնում են այնքան խելացնոր, որ անցնում են բոլոր սահմանները: Հայտնի է, որ տղամարդիկ ուժեղ հսկողություն չհանդուրժող ազատ էակներ են, հատկապես եթե խոսքը զուգընկերուհու հետ հարաբերությունների մասին է, գրում է aut.ru-ն:
Անկասկած, կանայք երբեմն ավելորդ կպչունություն են դրսևորում` վախենալով, որ տղամարդը կխաբի կամ կդավաճանի: Սակայն վստահությունն ամենակարևորն է հարաբերություններում:
Եվ եթե մինչև վերջ չի վստահում իր տղամարդուն, չարժե շարունակել նրա հետ հարաբերությունները և անընդհատ խանդել նրան:
Ահա թե որոնք են ավելորդ կպչունության նախանշանները կին-տղամարդ հարաբերություններում:
Ազատ տարածություն
Ցանկացած մարդ ունի ազատ ապրելու իրավունք: Տղամարդը նույնպես կնոջ հետ հարաբերություններում ազատ անհատականություն է, ուստի չի կարելի անընդհատ հետևել նրա հեռախոսազանգերին` ինչ-ինչ տեղեկություններ հավաքելու նպատակով, որը կարող է սահմանափակել նրա հանդիպումները ընկերների կամ գործընկերների հետ: Չի կարելի թույլ տալ նման այլ հիմարություններ, որոնք հատուկ են չափազանց խանդոտ կամ չվստահող կանանց: Ի վերջո, կնոջը նույնպես վաղ թե ուշ կարող է պետք լինել հանդիպել իր ընկերուհիներին, մասնակցել հավաքույթի և այլն: Եվ դժվար թե նրան դուր գա իր զուգընկերոջ ավելորդ կպչունությունը:
Լքվածության անվերջանալի վախ
Երբեք ցանկալի չէ, որ կինն անընդհատ մտածի, թե զուգընկերը կարող է թողնել իրեն: Բոլորը չէ, որ կարող են սիրել ոչ ինքնավստահ մարդկանց: Բացի դրանից` նման բարդույթներն ի հայտ են գալիս կպչունության տեսքով: Տղամարդիկ սիրում են ինքնավստահ կանանց, ովքեր չեն վախենում կորցնել տղամարդուն միայն այն մտքից, որ իրենք անարժան են: Միայն այդ դեպքում տղամարդը երբեք չի հեռանա և ամբողջ կյանքում կսիրի միայն նրան:
Ծրագրերի կուտակում
Որոշ կանայք պարզապես պաշտում են կպչունություն դրսևորել տղամարդկանց ամենաչսիրած ձևով` ծրագրեր կազմելով: Ընդ որում` նրանք իրենց պլանները երբեք չեն համաձայնեցնում տղամարդու անձնական մտադրությունների հետ: Ստացվում է, որ կանայք իրենց սիրելիին փաստի առաջ են կանգնեցնում. այսօր գնում ենք հորս տուն, և ես թքած ունեմ քո կարծիքի վրա: Որպես հետևանք` տղամարդը սկսում է դիմադրել սիրելիի այդպիսի ճնշմանը: Յուրաքանչյուր մարդ կարող է սեփական ծրագրերն ունենալ, և պետք է միշտ համաձայնեցված գործել:
Մեկուսացում
Կան կանայք, որոնք պատրաստ են հանուն հարաբերությունների զոհաբերել իրենց: Ամեն դեպքում, նրանց այդպես է թվում: Նրանք առանց իրենց սիրելիի ուղեկցության դուրս չեն գալիս տնից, հրաժարվում են ընկերուհիների, հարազատների և մտերիմների հետ հանդիպումից: Նրանք ոչ մեկին չեն գրում, չեն զանգում` իրենց ամբողջ կյանքը կենտրոնացնելով միայն մեկ էակի շուրջ: Որոշ տղամարդիկ սա ընդունում են որպես ստրկության նշան և ոմանք այսպիսի կպչունությունից պարզապես փախչում են:
Հատուկ գործակալների խաղեր
Կանայք, որոնք չեն կարդում իրենց զուգընկերոջ էլեկտրոնային փոստն ու SMS-ները, պետք է պարզապես հպարտանան իրենցով, քանի որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը շատ հաճախ է դիմում այդ պարզունակ քայլին: Ինչո՞ւ անել այդպես. համոզվելու համար, որ նա ոչ մեկի հետ նամակագրական կապ չունի՞ կամ կոտրե՞լ սեփական սիրտը` տեսնելով մի այնպիսի բան, ինչը, հավանաբար, կհանգեցնի զարմանքի: էլեկտրոնային փոստն ու sms-ները կարդալը շատ սրտեր է կոտրել, այնինչ՝ շատ անգամ այլ կերպ կարող է հասկացվել այն, ինչ իրականում կա: Վստահությունը պետք է ամեն ինչից վեր լինի: Իսկ մարդուն «բռնել» կարելի է և այսպես. բավարար են պարզապես հայացքը և հետևողականությունը: