Բադասյան Ռուստամի ծամոնը՝ ՔՊ-ի խորհրդանիշ

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է բազմաթիվ ընտանիքների դժբախտության պատճառ դարձած Բադասյան Ռուստամիկը՝ հարկայինի պետը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ծամոն ծամելով իր մասնակցությունը բերում:

Նիստերին, կարևոր միջոցառումներին ծամոն ծամելու ավանդույթը ՔՊ-ում բավական խորն է արմատավորված. սրանից առաջ էլ ՔՊ-ական կին պագամավորներից մեկն էր ծամոն ծամել կարևոր քննարկման ժամանակ՝ արդարացիորեն արժանանալով քննադատությունների ու պախարակման:

Ռուստամիկի ծամոնը կարելի է ՔՊ-ական կառվարության դեմքը համարել. մինչ Արցախի համար իրենց կյանքը ռիսկի ենթարկած ազատամարտիկներն ու նրանց ընտանիները, կամավորներն ու նրանց երեխաները, վտարված իրենց կացարաններից, տևական ժամանակ գիշերները բաց երկնքի տակ են անցկացնում այն պատճառով, որ ՊՆ նախկին շենքը Նիկոլը որոշել է Բադասյան Ռուսատամին տալ, վերջիկնս, թքած ունենալով, իր քաղցր կյանքն է վայելում ծամոն ծամելով՝ խնչած ունենալով նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ու այդ նիստում քննակվող հարցերի վրա՝ նման կերպ իր վերաբերմունքն արտահայտելով Պետության նկատմամբ:

Ո՞վ է պետությունը, Նիկո՞լն է պեութունը: Պետություն չկա վաղուց ու Ռուստամիկն այդ մասին շատ լավ տեղյակ է, այդ իսկ պատճառով էլ իրեն զգում է ինչպես իրենց գեղի կլուբում՝ պետությունը սեփական դաչայի խորդանոցի հետ շփոթելով: Բայց թող չթվա,թե ռուստամիկը բացառություն է. սրանք բոլորը «մի սանրի կտավ են»՝ Հակոբյան Աննայի սանրի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել