
Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած զինվորներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Հանդիպելով նաև զորացրված տղաների ծնողներին և հարազատներին, Սուրեն
Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու
համար։





Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/pfbid02kUzcRKk1h8u4zsn3TyJCSTvNTi74XEga5YqjVBQrH5HMAExNvUijUPG1usrpEcBhl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել