Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդը «Երազ» թաղամասում գլուխը բետոնին հարվածելու հետևանքով «ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել է հետագա բուժումից, այնուհետև դիմել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում «Երազ» բնակելի թաղամասի նորակառույց շինհրապարակում անհայտ հանգամանքներում ինչ-որ իր է ընկել Սևադա Ս․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/05/20/1283798
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



