Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները մարտի 10-ին հանդիպել են երկրի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական  աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին:

Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ: Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ Արցախի ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել