Կոլաբորիցիոնիստ Զավենիչը

Նիկոլի մոտ կես դրույքով խոսնակ աշխատող Սարգսյան Արամը՝ Զավենիչը, մեկնաբանելով մարտի 7-ին Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, եզրակացրել է՝ ստացվում է՝ Բաքուն ռուս խաղաղապահներին ոչ միայն չի վստահում, այլև մեղադրում է ապօրինի ռազմական տեխնիկա տեղափոխելու, կողմնակալության և տարածաշրջանում իրավիճակը լարելու համար: «Կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ ոչ միայն պետք է հերքի, այլև այդ հայտարությունը հիմք ընդունելով՝ դիմի Մինսկի խմբի եռյակին և ՄԱԿ ԱԽ-ին՝ հակամարտող կողմերի և, մասնավորապես, Ադրբեջանի վստահությունը վերականգնելու, տարածաշրջանում վտանգավոր լարվածությունը թուլացնելու նպատակով ՌԴ խաղաղարարների զորախումբը ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատ ունեցող, բազմազգ խաղաղապահներով փոխարինելու խնդրով»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է յուր ռուսատյացությամբ հայտնի արարածը:

Զավենիչը կամա-ակամա բացահայտել է Նիկոլ-Իլհամ խաղը՝ ուղղված ՌԴ խաղաղապահների ներկայության դեմ. փաստը, որ Զավենիչին անհանգստացրել է Բաքվի անհանգստությունը, արդեն իսկ շատ բաների մասին է վկայում: Փաստորեն՝ Զավենիչը, իսկ իրականում Նիկոլը հստակ ուղերձ է հղում, որ ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում Հայաստանի համար անցանկալի է, քանզի, բա չեք ասի, այդ ներկայությունից անհանգստանում է Իլհամը, ա՛յ որ չանհանգստանա թուրքը, Արցախում խաղաղություն կլինի, ու Բաքուն կհրաժարվի Արցախի հայաթափման իր պլանից:

Սա կլասիկ կոլաբորիցիոնիզմ է՝ բխող թուրքերի ու Արևմոտքի շահերից: Նիկոլը խաղում է Ադրբեջանի խաղը՝ հանգստացնելու Ալիևի նյարդերը, որ վերջինս կուպեներում ավելի լավ իրեն ստորացնի. ասում են՝ նյարդային համակարգի գրգռվածությունը վատ է անդրադառնում տղամարդկանց սեքսուալ հնարավորությունների վրա՝ պատճառելով որոշ անհարմարություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել