«Հռետոր» Տարոնը, իհարկե, բարոյականության բոլոր սահմaները գերզանցել է նարցիսիստ շեֆի թելադրանքով՝ վերջինիս թյուրիմացաբար հռչակելով՝ անկրկնելի: Ընդ որում՝ նկատվում է շատ կոնկրետ թիրախավորում՝ ուղղված հասարակության անկիրթ շերտերին, որոնց շրջանում ցայսօր Նիկոլը համարվում է անփոխարինելի: Տարոնը դասական մանիպուլյատիվ հնարքով փորձել է խորացնել այդ շերտերի մոտ առկա վտանգավոր նախապաշարմունքները՝ նախորդ նախագահներին դեմոնիզացնելով:
Մի հարց էլի՝ Տարոնը գո՞հ է Հայաստանի ու ներկա վիճակից, գո՞հ է այն «ձեռբերումներից», որ ունեցել է «բանակցային արվեստի գուրու» Նիկոլը պատերազմից հետո ու դրանից առաջ: Եթե Նիկոլը հանճարեղ ու անկրկնելի բանակցող էր, ինչո՞ւ տեղի ունեցավ պատերազմը, պատերազմից հետո էլ՝ այն ինչին ականատես է դառնում աշխարհը՝ խոշոր հաշվով թքած ունենալով: Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հավան չի՞ Տարոնը, իսկ ի՞նչ է ժառանգելու բոլորիս Նիկոլը, ազատ ու անկախ Արցա՞խ, թե՞ գերզարգացած Հայաստան: Հիմա կերազեր Նիկոլը, որ կյանքի կոչվեր «Լավրովի պլանը», մինչդեռ պարզորոշ կերպով տեսնելով իր արկածախնդրության հետևանքները՝ Նիկոլը պատերազմի տարավ երկիրը՝ Իլհամին քարտ-բլանշ տալով, որ Թուրքիային մտցնի Անդրկովկաս, իսկ հետո էլ Հայաստանը դարձնի Տաճկաստանի մի մաս:
Նույնիսկ Ենոքավանի քուչեքի շներն ավելի լավ կպաշտպանեն Հայաստանի շահը, քան դա անում է Նիկոլը՝ Իլհամի կողմից նսեմացված…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1440
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



