Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իսրայել պետության հետախուզության նախարար Գիլա Գամլիելին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Բաքվի Х գլոբալ համաժողովին, նշվել է, որ միջոցառումը, որին մասնակցում են աշխարհի ազդեցիկ քաղաքական գործիչները, շատ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կազմակերպվել է բարձր մակարդակով, եւ որ համաժողովը ստեղծել է լավ հնարավորություն արդի հարցերի քննարկման համար։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, նշվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման կարեւորությունը, ինչպես նաեւ ընդգծվել է այս տարվա փետրվարին նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իսրայել պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հանդիպումը Մյունխենում։ Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել