Ռուսաստանցի մեդիամագնատ, «News media» հոլդինգի հիմնադիր, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովն է արտահայտվել Նիկոլի՝ իր մուտքը Հայաստան արգելելու փաստի առնչությամբ: «Ուղղակի գլխումս չի տեղավորվում հային Հայաստան չթողնելը, հատկապես երկրորդ ՀՀ քաղաքացիություն ունեցող մարդուն։ Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց որ այդքան ճղճիմ ու վախկոտ է, նույնիսկ ես չէի սպասում»,-մասնավորապես՝ գրել է հայ մեդիա մագնատը՝ վերջում համոզմունք հայտնելով, որ բոմժերը չէ, որ իրեն պետք է զրկեն իր հոր հայրենիքից:

Գաբրիելյանովի մուտքի արգելքը, իհարկե, բացառիկ որոշում չէ՝ Նիկոլի կողմից, և բոլորը գիտեն, թե ում է Նիկոլը մինչ այս իր թիրախում պահում. Թիրախավորված են այն դրսի հայերը, որնք ազդեցիկ են, որոնք համաձայն չեն Նիկոլի վարած քաղաքականության հետ, որոնք դեմ են գնում թուրքական օրակարգին և այլն:

Բայց Գաբրիելյանովը մյուս հալածյալներից տարբերվում է թերևս նրանով, որ գուցե ի տարբերություն մյուսների, նա չափից դուրս շատ բան գիտի Նիկոլի ու նրա ընտանիքի, Աննա-Մեհրիբան, Նիկոլ-Իլհամ զույգերի հարաբերությունների, Արցախի առուծախի ու 44-օրյա պատերազմի մանրամասների մասին: Մասնավորապես՝ շատերը կհիշեն, թե ինչպիսի տեղեկատվական «սլիվներ» էր անում Գաբրիելյանովը 44-օրյա պատերազմից հետո՝ բացահայտելով մեր կրած պարտության իրական արմատները: Այս առումով Նիկոլի համար, անշուշտ, նա կրկնակի վտանգավոր անձնավորություն է՝ հաշվի առելով դեռևս չավարտված առաքելությունն ու այն, թե ինչ կարող է կատարվել տեսանելի ապագայում:

Նիկոլին Դավոյան Արփիի մակարդակի ու հայացքների մարդիկ են պետք, որ հանգիստ խղճով իր գործն անի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել